Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տեր-Պետրոսյանը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Տեր-Պետրոսյանը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
22.03.2017 | 17:45

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ ծրագիր ես չեմ առաջարկել, այդ ծրագիրը կա՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը` անդրադառնալով դաշինքի նախընտրական գլխավոր խոստմանը` լուծել Արցախյան հակամարտությունը:

«Այդ ծրագիրը կա մեզանից անկախ: Խնդիրը մեր և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը մեր և աշխարհակարգի միջև է: Մենք` և Հայաստանը, և Ադրբեջանը, միջազգային ամենահեղինակավոր իրավաքաղաքական կառույցների իրավահավասար անդամներ ենք` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի: Այս հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը, այլ` այդ կառույցները: Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերացական մի հարթակ չէ, կա կոնկրետ լիազորություններով օժտված մի ատյան, որին վստահված է տնօրինել այս հարցը, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը ստացել է նաև ՄԱԿ-ի օրհնությունը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում նշվում է, որ այդ իրավասությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Բոլոր առաջարկները, որ մինչև հիմա հնչել են` եղել են ոչ թե մեր առաջարկները, կամ Ադրբեջանի, կամ Ղարաբաղի, այլ` միջազգային այդ կառույցների առաջարկները մեզ` հակամարտող կողմերին: Հարցը կոնկրետ է դրված` կա մի կարգավորման պլան, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որն արդեն բանակցվում է 2007-ից սկսած»,- ասաց ՀՀ առաջին նախագահը:

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ